Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը:
ՀՀ Նախագահը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը:
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ Նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
17:09 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44