Բուլղարիայում հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան այս տարվա ամառվա սեզոնին եւ պլանավորում են նրանց համար դյուրացնել այցագրային պահանջները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Բուլղարիայի փոխվարչապետ եւ զբոսաշրջության նախարար Մարիաննա Նիկոլովան այն կարծիքին է, որ Ռուսաստանը կարեւորագույն շուկաներից մեկն է բուլղարական տուրիզմի համար: Ուստի իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել հյուրերի եւ տուրօպերատորների հարմարավետ պայմաններն ապահովելու համար: «Կան կանոններ ու հրահանգներ, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների ուղեւորությունները: Բազմաթիվ երկրներ արդեն ճկունություն են դրսեւորում, ներառյալ ՌԴ քաղաքացիներին հենց օդանավակայանում այցագրեր տալու պրակտիկան: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք ԱԳ նախարարության հետ, որպեսզի դյուրացնենք այցագրային պահանջները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար»,-մեկնաբանել է Նիկոլովան: Ռուսաստանի բոլոր տուրօպերատորներն արդեն կարող են չարտերների սուբսիդավորման հայտեր ներկայացնել Բուլղարիայի առողջարանների համար: Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար Բուլղարիան պատրաստ է վճարել 35-ական եվրո: Մասնավոր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 28 մլն եվրո: 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Ռուսաստանից տուրիստական հոսքը 60 տոկոսով անկում է արձանագրել 2019 թվականի համեմատությամբ: Անցյալ տարի Բուլղարիա էին ժամանել ավելի քան 450 հազար ռուսաստանցիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02