Rhosus նավը, որը ամոնիումի նիտրատ էր տեղափոխել Բեյրութ, որը կարող էր դառնալ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառը, խորտակվել է Բեյրութի նավահանգստի հյուսիսային մասում 2018 թվականի փետրվարին: Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times թերթը` վկայակոչելով նավերի տեղաշարժի մասին տվյալների եւ արբանյակներից ստացված պատկերների վերլուծությունը: Նշվում է, որ 2013 թվականի սեպտեմբերին այդ նավը դուրս է եկել վրացական Բաթումիից եւ ուղեւորվել Մոզամբիկ: Սակայն նրանք ստիպված էին կանգ առնել Լիբանանի մայրաքաղաքում` լրացուցիչ բեռներ վերցնելու համար: Ըստ Rhosus-ի նախկին կապիտան Բորիս Պրոկոշեւի` անձնակազմին հարկավոր էր լրացուցիչ գումար վաստակել Սուեզի ջրանցքով անցնելու համար վճարելու համար: Ըստ նավի վարկատուներին ներկայացնող փաստաբանների` լրացուցիչ բեռը նախատեսվում էր տեղափոխել Հորդանան: Սակայն Բեյրութում նավահանգստի վարչակազմը բազմաթիվ թերություններ էր հայտնաբերել եւ առգրավել էր նավը` անձնակազմի անդամներին պարտավորեցնելով մնալ նավի վրա: 2014-ի օգոստոսին անձնակազմն ազատ էր արձակվել, իսկ նավը լքված մնացել էր: Այնուհետեւ Լիբանանի իշխանությունները նավի վրա գտնվող մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատը տեղափոխել էին նավահանգստի պահեստ, հայտնում է Gazeta-ն: Ըստ NYT-ի` 2015-ին նավը մոտ 300 մետր վերեւ էր տեղափոխել կանգառի հատվածից, որտեղ այն գտնվում էր, որպեսզի չխանգարի նավերի տեղաշարժին: Արբանյակային պատկերների համաձայն` 2018-ի փետրվարին Rhosus-ը մի քանի օրվա ընթացքում ջրի տակ էր անցել:
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02