Ռուս-վրացական հարաբերությունների հետեւողական կարգավորումը Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության կարեւոր տարր է: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության մեկնաբանության մեջ, որն արվել է շաբաթ օրը Հարավային Կովկասում 2008-ի օգոստոսյան դեպքերի 12-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Կովկասում լիարժեք կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր տարր է ռուս-վրացական հարաբերությունների հետեւողական կարգավորումը: Ռուսաստանը միշտ թանկ է գնահատել բարեկամական կապերն իր հարազատ վրացի ժողովրդի հետ, որի հետ մենք մեկ հարյուրամյակ ապրել ենք տարբեր անվանումներով մի պետության մեջ: Մենք համոզված ենք, որ առկա տարաձայնությունների շուտափույթ հաղթահարումը, վերականգնումը եւ երկկողմ կապերի լիարժեք զարգացումը բխում են մեր երկրների եւ ժողովուրդների երկարաժամկետ շահերից»,- նշել են նախարարությունում:
Հաղորդագրության մեջ նշվում է 12 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: «2008-ի օգոստոսի 8-ի գիշերը Միխայիլ Սաակաշվիլիի կառավարությունը նախաձեռնեց այսպես կոչված սահմանադրական կարգի վերականգնման օպերացիան Հարավային Օսիայի տարածքում, որն իրականում Ցխինվալիի զանգվածային հրետակոծման եւ Միավորված խաղաղապահ ուժերի կազմից ռուս խաղաղապահների ճամբարի գրոհի վերաճեցին: Վրացական կողմի գործողությունները վրաց-հարավօսական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կոպիտ խախտում էին, որոնք բազմաթիվ զոհերի հանգեցրին, այդ թվում` Ռուսաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, եւ ավերածությունների եւ, ի վերջո, խաղաղության պարտադրման ռուսական օպերացիայի պատճառ դարձան եւ պայմանավորեցին Ռուսաստանի Դաշնության հետագա որոշումը` ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02