Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ասվում է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ է տալիս երկարատեւ իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց է տալիս, որ իմունիտետը պահպանվում է մինչեւ երկու տարի»:-Դրանում նշվում է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա: «Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը: Պատրաստուկն արտադրվելու է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից։
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02