Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, խմբի ղեկավար ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ, հաշվի առնելով լիբանանահայության պահանջները, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բացի պարենային աջակցությունից, մեկնարկել է նաև դրամահավաք: Ռ. Հյուսնունցի խոսքով՝ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում արդեն իսկ բացվել են հաշվեհամարներ և բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունները, գործարար աշխարհի ներկայացուցիչները, անհատ-քաղաքացիները օգոսոտոսի 12-ից սկսած կարող են այդ հաշվեհամարներին փոխանցել իրենց նվիրատվությունները:
Բացի բանկային փոխանցումներից, գործում է նաև SMS հանգանակության եղանակ, և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը:
Շուրջ մեկ ամիս նախատեսված դրամահավաքի թափանցիկությունն ապահովելու համար պարբերաբար հրապարակումներ կարվեն՝ հանրությանն այդ մասին ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ՝ նվիրատուների և հատկացված գումարների չափերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ բացվել է նաև #Արցախի_Ժողովրդից_լիբանանահայերին ֆեյսբուկյան էջ, որտեղ տեղադրվելու են շտաբի գործունեության մասին իրազեկման և տեղեկատվական նյութեր:
Ստորև՝ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվեհամարները, որոնց սպասարկումը կիրականացվի «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջոցով.
AMD 22300612211100
USD 22300110153200
EUR 22300200153300
RUB 22300400153100
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44