Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևեւիչը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել թողնել պաշտոնը: Նա այդ մասին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ալեքսիեւիչը մեջբերել է բելառուս լրագրող Սվետլանա Կալինկինային` հայտարարելով, որ կցանկանա խորհուրդ տալ հանրապետության նախագահին «գեղեցիկ հեռանալ», սակայն դա չի հաջողվի անել սկսված անկարգությունների պատճառով:
«Հեռացիր, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չես նետել ժողովրդին սարսափելի անդունդը, քաղաքացիական պատերազմի խորխորատը: Հեռացիր»,- ասել է գրողը:
Ըստ Ալեքսիեւիչի` ոչ ոք արյուն եւ Մայդան չի ուզում երկրում: Գրողն առաջարկել է քվեարկության արձանագրությունները փակցնել բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են քվեարկել վերջին նախագահական ընտրություններում: «Եկեք անենք դա: Թող մարդիկ տեսնեն, թե քանի ձայն է եղել եւ ում օգտին»,- ասել է նա:
Գրողը վստահություն է հայտնել, որ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:
Ինչ վերաբերում է բողոքարկման առաջին արդյունքների հրապարակումից հետո սկսված բողոքի ակցիաներին` Ալեքսիեւիչն ասել է, որ շնորհակալ է նրանց, ով փողոց է դուրս եկել արժանապատվությունը պահպանելու համար: «Ես պարզապես սիրահարվեցի իմ ժողովրդին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Դա բոլորովին այլ մարդիկ են, այդ մարդկանց մեջ բոլորովին այլ ուժ է»,- պարզաբանել է նա:
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02