Ֆրանսիան երկու Rafale կործանիչ է ուղարկել Հունաստան եւ Կիպրոս: Նախագահ Էմանուել Մակրոնի նպատակն է զսպել Թուրքիային Հունաստանի հետ կոնֆլիկտ սկսելուց, գրում է Washington Examiner-ը: Թուրքիան սեյսմիկ հետազոտություն անցկացնելու համար նավ է ուղարկել Հունաստանի բացառիկ տնտեսական գոտի: Ի պատասխան՝ Հունաստանն այդ շրջան ռազմածովային նավատորմ է ուղարկել: Լարվածությունը շարունակում է աճել: Պարբերականը նշում է, որ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հոգեկան կասկածելի վիճակն ու այդ ճգնաժամն իր ուլտրաազգայնական վարկանիշն օգտագործելու նրա նպատակները՝ նա քիչ հավանական է, որ կզիջի: Իրավիճակը բարդացնում է Էրդողանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վլադիմիր Պուտինին դուր է գալիս ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների միջեւ կոնֆլիկտը: Կոնֆլիկտում իրենց դերն ունեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մերկելը կարեւոր է համարում կոնֆլիկտի կարգավորումը, սակայն ֆրանսիական ռազմական գործունեությունը եւս որոշիչ դեր ունի: Մակրոնը 2 կործանիչ եւ 1 ռազմանավ է ուղարկել: Չնայած նրան, որ Հունաստանի նավատորմը զիջում է թուրքականին, ֆրանսիական նավատորմը գերազանցում է դրան: Ֆրանսիայի որակավորված ռազմաօդային ուժերն ունեն ավելի քան 100 ժամանակակից Rafale կործանիչներ, իսկ միջերկրածովյան Տուլոն նավահանգստում են գտնվում 5 ատոմային սուզանավեր եւ 2 Horizon դասի ֆրեգատներ: Իհարկե, Մակրոնի մտադրությունն Էրդողանի հետ պայքար սկսելը չէ: Դրա փոխարեն նա մտադիր է «վատ ոստիկանի» դեր խաղալ, այն դեպքում, երբ Մերկելը հանդես է գալիս «լավ ոստիկանի» դերում: Վատ ոստիկանի դերը որոշիչ է՝ նշում է պարբերականը:
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44