Աշխարհում շուրջ 50 մլն երեխաներ ապրում են իրենց հարազատ տնից հեռու։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նոր զեկույցի՝ 28 մլն երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տունը հակամարտությունների պատճառով, նրանցից 10 միլիոնը դարձել են փախստական, 17 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ, ևս մոտ 1 մլն երեխաների կարգավիճակը դեռևս որոշված չէ։ Մոտ 20 մլն երեխաների համար տնից փախչելու պատճառ են դարձել ծայրաստիճան աղքատությունն ու բանդիտիզմը։ Շատերին նաև սպառնում է բռնություն և ձերբակալություն փաստաթղթերի և օրինական կարգավիճակի բացակայության պատճառով, ինչի հետևանքով չի հաջողվում հետևել նրանց վիճակին՝ ասվում է զեկույցում։
Մինչև 18 տարեկան երեխաները կազմում են աշխարհում փախստականների ընդհանուր թվի կեսը. ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով վարչության կողմից գրանցված բոլոր փախստական-երեխաների շարքում մոտ 45 տոկոսը եղել է Սիրիայից և Աֆղանստանից։
2015 թվականին ավելի քան 100 հազար դեռահասներ առանց մեծահասակների ուղեկցության ապաստանի տրամադրման հայց են ներկայացրել 78 երկրներ, ինչը եռակի մեծ է 2014-ի ցուցանիշից։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ աշխարհում կան մոտ 20 փախստական և մոտ 40 մլն ներքին տեղահանված։ Ընդհանուր առմամբ աշխարհում 11 երկրներ փախստականների 75 տոկոսի համար համարվում են ծագման պետություններ, և բոլոր փախստականների ավելի քան 50 տոկոսին ընդունում են 7 երկրներ։
Զեկույցում նշվում է, որ այսօր առավել մեծ թվով փախստական երեխաներին ընդունում է Թուրքիան։ Ըստ բնակչության թվաքանակի հարաբերակցության՝ աշխարհում ամենաշատ փախստականներ ընդունել է Լիբանանը, որտեղ գրեթե յուրաքանչյուր 5-րդը փախստական է։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02