«Հրապարակ» թերթը գրում է․«Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի: Մեզ հասած տե¬ղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդա¬ռաջ, իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Սիմոնյանի հետ: Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահումների մասին է, որը Սի¬մոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծա¬ռայությունների համար, հենց ինչի առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանն առաջիններից էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոնք արդեն 2 տա¬րի է` նախաքննության փուլում են. վարույթն իրականացնող մարմի¬նը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրան գումարած էլ, փաստորեն, նոր քրեական գործ են պատրաստվում հարուցել, որն իր ապացուցողական բազայով ավելի ուժեղ չի լինելու, քան նա¬խորդը:
Պարզապես այն ժամանակ տպավորություն էր, թե գործերը հարուցվում են, որ նա ռեկտորի պաշտոնից հրաժարվի` տեղն ազա¬տելով իշխանություններին ընդունե¬լի անձի համար, սակայն պարզվեց` հրաժարականը բավարար չէր: Եվ հրաժարականը պարտադրեցին, և քրեական գործեր հարուցեցին: Հավանաբար` որպես պա¬տիժ իրենց ասած պահին դիմումը չգրելու համար:
Մենք կապվեցինք Արամ Սիմոնյանի հետ` խնդրե¬լով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք իր դեմ պատրաստվող նոր քրեական գործի հարուցման մա¬սին: Սիմոնյանը նախ չցանկացավ պատասխանել` խնդրելով իրեն հանգիստ թողնել, ապա ասաց, որ իր նկատմամբ նախկինում հա¬րուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, և ինքն այսօր չի կարող ասել` կա նոր գործ, թե ոչ: «Ես տեղյակ չեմ, նա¬խաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»,- ասաց Սիմոնյանը»։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01