«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Մեր հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից եւ չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական մեր աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, ով, ասում են, մոլորեցրել է Փաշինյանին եւ ճիշտ չի զեկուցել իրականությունը։
Բանն այն է, որ Բադասյանը մինչ այդ, Փաշինյանի վստահելի իրավաբանների շրջանակում քննարկել է մի շարք թեկնածություններ, կարելի է ասել՝ մինի քասթինգ են անցկացրել, մասնակցել են նաեւ ՀԱԿ-ին հարող իրավաբաններ։ Մեզ ասացին, որ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է «ներկայացուցիչ» ունեցել, եւ բոլորը կարծես եկել են եզրակացության, որ Ավետիսյանը չի կարող ՍԴ գործուղվել։ Թեկնածուների թվում է եղել նաեւ Արտակ Զեյնալյանի անունը։ Բայց երբ Բադասյանը մի քանի «ընտրյալներից» կազմված ցանկը ներկայացրել է Փաշինյանին, վերջինս գայթակղվել է Ավետիսյանի գիտնականի կոչումով եւ ընտրել է հենց նրան, իսկ Բադասյանը չի տեղեկացրել, որ վարչապետի վստահելիների «նեղ կռուգը» մերժել է նրան։ Միայն առաջադրումից եւ բարձրացված աղմուկից հետո է ջրի երես դուրս եկել իրականությունը։ Ասում են, որ Բադասյանն այժմ կառավարությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարված, եւ չի բացառվում, որ շուտով նրան հրաժեշտ տան»։
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58