«Կառավարության շենքի կենտրոնական մասնաշենքի ոչ ամուր փակված դռներից արտահոսած տեղեկության համաձայն՝ ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը Հայաստանում իր գլխավոր ներկայացուցիչ Լարիսա Մինասյանի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր դժգոհությունն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձի առնչությամբ: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր ինքնիշխան Հայաստանի ղեկավարը հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների անունից վերընտրման կապակցությամբ շնորհավորել Եվրոպայի վերջին բռնապետին. անհեթեթություն և ոչ միայն»,-գրում է «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մինասյանը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների ընթացակարգը պարտավորեցնում է և նման բաներ, սակայն Սորոսն անդրդվելի է եղել ու խնդրել է ամենայն մանրամասնությամբ Փաշինյանին փոխանցել, որ վերջինս իր շնորհավորանքով «համը հանել է»:
«Փաշինյանը որոշել է մանևրել, որպեսզի հավաքական Արևմուտքի ուշադրությունն իր վրա հրավիրի՝ հասկացնելով, որ եթե ներդրումներ չեք անում, ուրեմն ես ուրիշ խաղ կխաղամ: Սակայն արդյունքում Սորոսի կողմից քննադատվեց»,-շարունակում է աղբյուրը՝ նկատելով, որ «թավշյա հեղափոխության առաջնորդն ակնհայտ նյարդայնանում է, և նյարդայնանում է ոչ միայն նա»:
«Լարիսա Մինասյանը, Վարուժան Ավետիսյանը, Արման Բաբաջանյանը և այլ գործիչներ, որոնց հիմնական նպատակը ռուս-հայկական համագործակցության վարկաբեկումն է, չափազանց անհանգստացած են նրանով, որ Բելառուսում իրավիճակի կայունացման դեպքում ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացներին արագացված տեմպ կհաղորդվի, և Փաշինյանը սեղմ ժամկետներում ստիպված կլինի որոշել՝ Հայաստանն այդ գործընթացներին մասնակցում է, թե ոչ: Երկու դեպքում էլ բացասական հետևանքներից խուսափել չի հաջողվի, մինչդեռ Փաշինյանն ամենևին էլ այն քաղաքական գործիչը չէ, որ կկարողանա երկար մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի միջև, քանի որ նրան կարող է անկյուն կանգնեցնել նույնիսկ Սորոսը»,-գրում է թերթը:
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02