Հրապարակ» թերթը գրում է․«Ախ, այդ չարաբաստիկ պարգևավճարները: Թեմա, որ մեկ տարուց ավելի է` չի իջնում օրակարգից: Ստացողներն արդարացնում են, չստացողները` դատապարտում: Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատելու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն:
Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բերում: Օրինակ` այն, որ չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ: Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները` ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար:
Եվ վերջապես, Ագորայի սկզբունքով կառավարելու խոստումներ տվող իշխանությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լինել այդ գործընթացից: Ավելին` պարգևավճարները շնորհվեն ծածուկ` կառավարության կուլիսներում, և բացահայտվեն միայն պատահաբար: Սակայն այս ամենի մեջ մի ավելի չարագուշակ բան կա. ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել: Որ ոչ թե պարգևավճարների կամայական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքաչափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կողմից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, և քննադատողներն ել իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը` վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն: Եվ դրա չափն այլևս կախված չի լինելու ոչ վարչապետի, ոչ քաղաքապետի, ոչ էլ որևէ նախարարի կամքից»։
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44