««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել:
Ըստ մեր տեղեկությունների` կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձևաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջև կկանգնեն:
Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են սեռական կրթությանը, կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարակներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման և նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ:
Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկանե- րում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, և մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, և փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է «Պատմություն» առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», - մանրամասնեց պատգամավորը:
Նկատենք, սակայն, որ չափորոշիչներում առկա միայն այս դրույթները չեն քննադատության պատճառ դարձել: Վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, «Հայ գրականություն» առարկայի ուսուցման հետ կապված հարցերը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44