Հուլիսի 30-ից՝ 20 օր շարունակ ՌԴ մեկնել ցանկացող շուրջ 80 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում, ծախսել են բոլոր նյութական միջոցները, քնում են նստարաններին, իսկ պատկան մարմինները չեն ասում՝ երբ կկարողանան մեկնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այդ քաղաքացիներից Գարիկ Խառատյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այդ անձանց մի մասը հենց ՌԴ քաղաքացիներ են, մյուսներն էլ մեկնելու հիմքեր ունեն՝ ընտանիքներն այնտեղ են գտնվում:
Քաղաքացու խոսքով՝ իրենց ասել են, որ սեփական ավտոմեքենաներով չեն կարող հատել սահմանը, բայց եթե իրենք վարձեն ավտոբուս, կկազմակերպեն մեկնումը: «Մենք էլ տոկոսներով, պարտքերով, դժվարությամբ ուղարկել ենք մեր ավտոմեքենաները: Լուծել ենք նաև ավտոբուսի խնդիրը, բայց այժմ էլ ոչինչ չեն ասում»,- ներկայացրեց Գարիկ Խառատյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանատնից էլ նշել են, թե իրենց ընդունելու որևէ խնդիր չունեն, այս պահին միակ հարցը Վրաստանի կողմի հետ բանակցություններն են:
«Ասացին՝ մեր հարցը կլուծվի, բայց արդեն 20 օր է՝ ոչ մի որոշակիություն չկա: Նստարաններին ենք քնում: Այն ժամանակ գոնե մեքենա կար, դրանց մեջ էինք քնում: Արդեն ո´չ առաջ, ո´չ հետ գնալու հնարավորություն չի մնացել: Ասում են՝ լուծվելու է խնդիրը, բայց օր, ժամ, ոչինչ չեն ասում: Մարդկանց ձեռքին գումար էլ չի մնացել»,-ասաց նա:
Ըստ քաղաքացու՝ անորոշությունը մեկ այլ խնդիր ևս առաջացնում է. սահմանն անցնելու համար իրենք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, իսկ դա ժամանակատար ու ծախսատար գործողություն է, պետք է նախապես իմանան, որ հասցնեն. «Եթե 1 ժամվա մեջ ասեն՝ բացում ենք Վրաստանի միջանցքը, ո՞նց ենք հասցնելու թեստը հանձնել, թուղթն ունենալ, դրա համար մեզ հստակություն է պետք»,-ասաց նա:



10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44