Սարգսյանը նշել է, որ ոպարզապես ամոթ է նման լուրեր տարածելը, և բոլոր նրանք, ովքեր նման թեմաներ են շահարկում, կամ քաղաքական նպատակներ են հետապնդում, կամ էլ հակակրանք ունեն իր անձի հանդեպ։
Ապրիլյան պատերազմից առաջ տարածված լուրերը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում համաձայնություն է ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են։ Այս մասին պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էին տարածքներ հանձնելու մասին շրջանառվող լուրերը։
«Չի եղել այդպիսի բան և չի կարող լինել։ Ես երբևէ որևէ մեկի հետ պայմանավորվածություն, որը կարող է վնասել մեր ժողովրդին, կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չեմ կարող պայմանավորվել»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ուղղակի ամոթ է նման լուրեր տարածելը, և բոլոր նրանք, ովքեր նման թեմաներ են շահարկում, կամ քաղաքական նպատակներ են հետապնդում, կամ էլ հակակրանք ունեն իր անձի հանդեպ։ Սարգսյանի խոսքով` տարածքներ հանձնելու մասին լուրերը մարդկանց նեղ շրջանակ է տարածում, և դրանք լայն տարածում չունեն։
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած դիրքերին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, թե 20 դիրք են կորցրել, նույնպես իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն` սխալ թիվ է հնչել։
Նա խոստացավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելուց հետո անդրադառնալ տարածքների վերաբերյալ ներկայացված թվերին։
Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի` ապրիլի 16-ին կայացած նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` տեսաձայնագրությունը պետք է տրամադրեն իրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել մինչև 2050 թվականը:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02