ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի հնարավոր ստորագրումը:
Չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին անցնող մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանին հարց է ուղղվել, թե որ փուլում է ՀՀ ներկա իշխանություններին փոխանցվել Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագիծը, որը, ինչպես հայտնի է, նախկին նախագահը հանձնարարել էր մշակել 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ:
«Իհարկե, այդ պայմանագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կամ տեղեկատվական, կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի: Ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որ մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Պայմանագրի մասին
2016թ.-ի ապրիլի 2-ին կայացած Ազգային անվտնագության խորհրդի նիստի ընթացքում այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչություններին անհրաժեշտ է ռազմավարական փոխօգնության մասին համատեղ պայմանագիր մշակել, անցկացնել համապատասխան քննարկումներ և փաստաթուղթն ուղղել ԱԺ: Սակայն, չնայած փաստաթղթի մշակմանն ուղղված աշխատանքներին, այն այդպես էլ քննարկման և ԱԺ-ի հաստատման չի ներկայացվում:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02