Ես ամսի 5-ին էի համոզված, որ մենք հաղթել ենք, բայց իրադրությունը պահանջում էր, որ դա չշեփորահարենք։ Դրա օգուտը շատ ավելի քիչ կլիներ, իսկ վնասը՝ ավելի մեծ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ 2016թ․-ի մայիսին, օդանավում որոշ լրատվամիջոցների տված հարցազրույցում ինքը խուսափել է հաղթանակ բառն օգտագործել, իսկ այսօր խոսում է հաղթանակից, ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում։
«Մեզ անհրաժեշտ էր ստանալ նաև դիվանագիտական առավելություն, մեզ անհրաժեշտ էր ունենալ փաստաթուղթ, բարաթ, որտեղ մեր երկարատև աշխատանքը արձանագրում կունենար, և մենք ունեցանք դա։ Հիմա Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ավելի կարևոր՝ մենք առաջին օրից խոսեինք մեծ հաղթանակի մասին, գրգռելով Ադրբեջանի ժողովրդին, նրանց ղեկավարին, որպեսզի նրանք շատ կարծր դիրքորոշում ունենա՞ն բանակցային սեղանի շուրջ։ Իհարկե, միգուցե մեր ներքին լսարանի համար դա օգտակար կլիներ։ Բայց, վստահ եմ՝ նաև Դուք եք համոզված, որ ես շատ քիչ եմ աշխատել ներքին լսարանի համար, ես ցանկացել եմ իմ երկրի հետ կապված կարևորագույն խնդիրները լուծել, դա է ավելի կարևոր, քան վարկանիշը պահպանելու համար ներքին լսարանին հաճոյանալը։ Դա է իմ էությունը, ես ուրիշ կերպ չէի կարող անել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02