Ռուս դիվանագետը կհեռացվի Նորվեգիայից՝ օտար պետությանը կարևոր տեղեկություններ փոխանցելու կասկածանքով՝ Նորվեգիայի քաղաքացու ձերբակալությունից հետո: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է NRK հեռուստաընկերությունը՝ հղում անելով Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը:
«Մենք Ռուսաստանի դեսպանին տեղեկացրեցինք, որ դեսպանատան աշխատողը պերսոնա նոն գրատա անձնավորություն է, և նրան խնդրել ենք լքել Նորվեգիան, քանի որ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրա կարգավիճակին և դիվանագետի դերին»,- հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից:
Ըստ հեռուստաընկերության, այդ դիվանագետը աշխատել է դեսպանության առևտրի բաժնում: Նրան 72 ժամ է տրվել՝ երկիրը լքելու համար: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չհրապարակել վտարվածի անունը:
Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատունն այս պահին չի ցանկացել ՏԱՍՍ-ին մեկնաբանություն տալ իրավիճակի մասին:
Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը (PST) հաղորդել է, որ շաբաթ օրը ձերբակալել է Նորվեգիայի քաղաքացուն՝ կարևոր տեղեկություններն օտար երկրին փոխանցելու կասկածանքով: Ձերբակալման պահին նա հանդիպում էր Ռուսաստանի հետախուզության սպայի հետ, նման հանդիպումները տեղի են ունեցել մի քանի անգամ: Նորվեգիայի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրանք սկսվել են մի քանի տարի առաջ: «Dagbladet» թերթը հայտնում է, որ ռուս սպան ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, ուստի նորվեգական կողմը չի կարողացել նրան ձերբակալել:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44