Համեմատելով կորոնավիրուսի նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը՝ կարող ենք հանգել, որն ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք:
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ ՀՀ վերադարձող քաղաքացիների թիվը՝ ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը: Պետք է ակնկալենք, որ եթե նույնիսկ անկում էլ լինի, մենք դժվար թե կարողանանք կտրուկ անկում արձանագրել, սակայն առնվազն այս վիճակն ու կառավարելիության նման վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափոլկումերը պետք է պահպանենք»,-ասաց նա:
Անդրադառնալով բուժօգնության կազմակերպմանը՝ Թորոսյանն ասաց, թե իրավիճակը մնում է թեթև և ավելի քան կառավարելի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենց քաղաքականությունը մնում է նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, սակայն քաղաքացիները պետք է պահպանեն կանոնները՝ չվարակվելու համար:
«Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությունն այն է, որ անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից մի փոքր ավելի ենք թուլացրել: Ես մեր իրավիճակը շարունակում եմ համարել խնդրահարույց»,-նշեց նա՝ կարևորելով դիմակի կրումը:
Վարչապետն ընդգծեց՝ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այն ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն: «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք են լինելու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց վարչապետը։
13:23
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02