Tert.am- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում ապրիլի 25-ին տաքսու վարորդի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016 թվականի ապրիլի 25-ին քաղաքացի Դ.Մանուկյանից հաղորդում է ստացվել, որ երկու անծանոթ երիտասարդ նստել են իր կողմից որպես տաքսի վարվող ավտոմեքենան և դանակի սպառնալիքով գումար հափշտակել:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայում երեք երիտասարդ կանգնեցրել են Դ. Մանուկյանի կողմից որպես տաքսի վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան՝ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելու մտադրությամբ: Հասնելով նշված վայր՝ երիտասարդներն իջել են ավտոմեքենայից, որից հետո նրանցից մեկը հեռացել է, իսկ երկուսը կրկին նստել են ավտոմեքենան և վարորդին խնդրել շարունակել ճանապարհը դեպի Մաշտոցի պողոտա, ապա՝ Կողբացի փողոց: Պահանջված վայրում ավտոմեքենան կանգնեցնելուց հետո՝ վարորդի կողքին նստած երիտասարդը դանակի գործադրման սպառնալիքով գումար է պահանջել, այնուհետև նրա գրպանից հանել գումարը և դիմել փախուստի:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում տուժողը ճանաչել է՝ օրենքով սահմանված կարգով իրականացված համապատասխան քննչական գործողության ժամանակ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, ինչը բավարարվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47