Ցանկացած իշխանության մեջ առկա են, այսպես ասած, թույլ օղակներ, որոնց աշխատանքը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անգործությունը ամենաուժեղ հարվածն է հասցնում այդ իշխանության բուրգի վերին հատվածում կանգնած մարդկանց: Նույնը կատարվում է և «Իմ Քայլում», թե' Նիկոլ Փաշինյանի, թե' ընդհանրապես, իշխանության վարկանիշը զգալիորեն անկում է ապրել, իսկ պատճառները գտնելու համար հեռու գնալ պետք չէ: Պատճառները ունեն անուն ազգանուններ, պաշտոններ:
Դիցուք՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որոնց էլ կարելի է վստահմամբ անվանել այս իշխանությունների ամենաթույլ օղակները: Երկու պաշտոնյաներն էլ տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ չկատարելով և ոչ մի տված խոստում, երկու պաշտոնյաներն էլ հայտնվել են տարատեսակ կոռուպցիոն սկանդալների կիզակետում, երկու պաշտոնյաներն էլ ռեկորդակիր են խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարցում: Երկուսի հրաժարականի հարցն էլ ժամանակի խնդիր է՝ Թորոսյանը արդեն իսկ հեռացել է սոցցանցերից և խոսվում է անգամ այն մասին, որ վերջինիս կանչել են ԱԱԾ հարցաքննության, ավելին՝ նա երկրից հեռանալու ուղիներ է փնտրում: Իսկ Հայկ Մարությանի արձակուրդները արդեն իսկ դարձել են սովորական երևույթ: Ամեն անգամ խոսվում է այն մասին, որ հերթական արձակուրդից քաղաքապետը չի վերադառնա, քննարկվում են հավանական փոխարինողների անունները:
Հասկանալի է, որ այս պաշտոնյաների հասցեին հնչող քննադատության իրական թիրախը հենց Նիկոլ Փաշինյանն է, քանի որ նա է հասարակության աչքերում հեղափոխության լիդերը և իր կադրերի թերացումը առաջին հերթին իր թերացումն է: Ինչպես ասում են՝ պատասխանը հանրությունը պահանջելու է ոչ թե Թորոսյանից, կամ Մարությանից, այլ հենց Փաշինյանից: Այդ իսկ պատճառով էլ նման կադրերից ազատվելը վարչապետի համար դարձել է իշխանությունը պահելու միջոց, որքան հեռու լինեն նրանք իշխանությունից, այնքան երկար Փաշինյանը կկարողանա պահել իշխանության ղեկը իր ձեռքում: Այս առումով ավելի քան հավանական է, որ վերը նշված երկու թույլ օղակները հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, իսկ հաշվի առնելով նաև նրանց պաշտոնավարման ընթացքում ի հայտ եկած բացթողումները և խախտումները՝ վերջիններս կարող են միայն պաշտոնանկությամբ գլուխները չազատել…
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44