Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սատելիտ եւ աջակից (գոնե մինչեւ վերջերս) որոշ անձինք եւ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը, բացահայտ դժգոհ են դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններից եւ կառավարության որդեգրած լուծումներից։ Նրանք համոզված են, որ Փաշինյանի կողմից իրականացվող կարգավորումները «կիսաքայլեր» են, որոնք փաստացի որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու։
Ի դեպ, այդ մասին, մեր ստացած տեղեկությունների համաձայն, նշյալ ուժերից մեկի կարկառուն որոշ ներկայացուցիչներ տարբեր տեղեր իրենց դժգոհությունն են հայտնում: Հիմնական քննադատության մեխը կապված է հետեւյալ մտքի հետ, թե «ներկա փուլում ՍԴ դատավոր նշանակելը դատարկ եւ անիմաստ ժամավաճառություն է»։ Այս թեման բավականին կոշտ արձագանքներ է ստանում նաեւ հրապարակային դաշտում:
Ընդ որում, ՍԴ անդամի նոր թեկնածուների դեմ կատեգորիկ բացասական կարծիքներ ու ամենատարբեր մեղադրանքներով համեմված քննադատություն են հնչեցնում այն ուժերն ու քաղաքական կառույցները, որոնք քարոզում են Գերագույն դատարանի անհրաժեշտության մասին։
Այս հանրույթի ներկայացուցիչները վերջին երկու-երեք օրերի ընթացքում կառավարության կողմից ներկայացված թեկնածուների նկատմամբ բացահայտ հակաքարոզ են իրականացնում՝ ամեն կերպ ապացուցելով, որ նրանք այս կամ այն կերպ ասոցացվում են «քրեաօլիգարխիկ համակարգի հետ» եւ չեն կարող լինել ՍԴ լիիրավ ու լեգիտիմ անդամ։
Ի դեպ, նրանք «ձեռքի հետ» նշանառության տակ են առել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58