Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ։
Նա դիմելով ներկաներին, ասաց. «Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի եւ ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,-ասաց Ծառուկյանը:
Նա նշեց, որ քանի որ արտակարգ դրության պյմաններում շատերը չեն աշխատում եւ չեն կարողանում ուսանողների վարձը վճարել, պետությունը պետք է քայլ կատարի, սուբսիդավորի. «300 մլրդ դրամ, որ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչեւ այսօր այդ գումարից 12 մլրդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի: մենք պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, կողքը կանգնենք, չկոտրվեն, մնան իրենց երկրում եւ իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ իրենց երկրի ու ժողովրդի»:
Ծառուկյանը նշեց, որ իրենց երիտասարդական կառույցի հարցումները պարզել են, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն ստանա մեր դիրքով, ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:
ԲՀԿ առաջնորդը խոստացավ բարձրացնել նաեւ բուհերի ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած եւ դուրս մնացած ուսանողների հարցը:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02