Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման «Ճանապարհային քարտեզը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Կողմերը հավանություն են տվել փաստաթղթի նախագծին և համաձայնեցված որոշում կայացրել ԵՏՀ խորհրդում և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում դրա հետագա քննարկման մասին: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի մինչև 2020 թվականի վերջը:
«Ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը նախատեսված է միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրով: Ենթադրվում է, որ օրենսդրության ներդաշնակեցման անցկացումը կներառի նաև ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների ապահովումը և ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագների ձևավորման ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին համաձայնագրի նախագծի վրա տարվող աշխատանքների ընթացքը և միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլի միջոցառումների կատարումը:
Նիստի ընթացքում քննարկվել են միության պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոնների և բորսայական առևտրի իրականացման կարգի նախապատրաստման հարցերը և այլ թեմաներ:
Ինչպես ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Էմիլ Կայկիևը, ընդհանուր նավթագազային շուկաների ձևավորումը միության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվ աշխատանք է տանում ընդհանուր շուկաների ձևավորման միջոցառումների ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Նավթի և գազի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ բոլոր երկրների պետական իշխանության մարմինների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահը ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարարն է:
Կոմիտեի հիմնական խնդիրներն են նավթագազային ոլորտում համագործակցության հարցերով պետական իշխանության մարմինների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացումը, առաջարկությունների պատրաստումը, միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և նավթագազային ոլորտում միության մարմինների ակտերի կատարելագործմանը մասնակցությունը և այլն:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02