Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում շարունակվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը։ Համերգի ընթացքում Հախվերդյանի և ընկերների կատարմամբ հնչեցին սիրված և ճանաչված «Հեքիաթ», «Երջանկություն», «Պոետները և շները», «Սպիտակ Աղավնի», «Երևանի գիշերներում» և մի շարք այլ ստեղծագործություններ։
Երգիչ, երգահանն ինքն իր 70-ամյակը նշելու գաղափարի հետ այնքան էլ հաշտ չէ, քանի որ իր խոսքում նշեց, որ չի զգում տարիքը։ «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի և «Բարդերի ակումբ»-ի գեղարվեստական ղեկավար, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ հասարակության համար կարևոր դեր խաղացած մարդու՝ Ռուբեն Հախվերդյան երևույթի, 70-ամյակը հարկավոր է ըստ արժանվույն անցկացնել, և այս կապակցությամբ նախատեսված համերգների շարքը կշարունակվի Երևանի տարբեր հատվածներում, ինչու չէ նաև՝ Հայաստանի տարբեր մարզերում։ Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։




18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02