Ճապոնիայում վարչապետ Սինձո Աբեի հեռանալուց հետո իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, իսկ վարչապետի ընտրության նպատակով խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարական աղբյուրներին, ներկայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին նախապատրաստական աշխատանքներն է կատարում քվեարկությանն ընդառաջ:
Ճապոնական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբերի 16-ն իշխող կուսակցությունը պետք է նաև կողմնորոշված լինի այլ նշանակումների հարցում, եթե նման փոփոխությունների անհրաժեշտություն լինի:
Հիշեցնենք, որ վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ կայացած ասուլիսում հաստատել էր, որ որոշել է հրաժարական տալ: Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում եղած 8 տարիների ընթացքում «իրեն հաջողվել է պայքարել իր հիվանդության դեմ», սակայն հունիսին հայտնաբերվել է, որ «հիվանդությունը հետ է եկել»: Աբեի մոտ խոցային կոլիտ է: Այդ նույն հիվանդությունն էր պատճառ դարձել 2007-ին վարչապետի պաշտոնից ընտրվելուց անմիջապես հետո հրաժարվելու համար, սակայն հետագայում նրա վիճակը կարգավորվել էր և 2012-ին նա դարձյալ ընտրվել էր այդ պաշտոնում:
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02