«Այսօր Արցախի անկախության 29-րդ տարեդարձն է, այդ կապակցությամբ, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ միջոցառումներ չեն անցկացվի։ Ամեն տարի Արցախի անկախության օրը նշվում էր մեծ շուքով։ Տոնին ավանդաբար մասնակցում էր ոչ միայն Արցախի էլիտան, այլև Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնում՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ։
Այս տարի տոնախմբություններ չեն կազմակերպվել՝ համավարակով պայմանավորված, թերևս կլինեն արարողակարգային թեթև միջոցառումներ, սակայն Հայաստանից մեծ թվով պատվիրակություն է երեկ մեկնել Արցախ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։
Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էր մեկնել։ Թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ միայն ԱԺ նախագահի այցի մասին խորհրդարանն իրազեկեց՝ այն ներկայացնելով որպես «աշխատանքային այց», սակայն Արարատ Միրզոյանից բացի, մեր տեղեկություններով, Արցախ են մեկնել նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, ևս 4-5 պատգամավոր։
Ուշագրավ է, որ ընդդիմադիր ուժերին հրավեր չի եղել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նախկինում խմբակցություններին հրավեր էր ուղարկվում, իսկ վերջիններս էլ Արցախ էին գործուղում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական խմբում ընդգրկված պատգամավորներին․ խմբի ղեկավարն ԱԺ նախագահն է։
Ի դեպ, այսօր լրանում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրը։ Այս կապակցությամբ նա 15։00-ին ասուլիս է տալու, իսկ երեկոյան, մեր տեղեկություններով, խնջույք է նախատեսված։»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58