Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի չնախատեսված հանդիպումը` նվիրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը: Ակնկալվում է, որ այս հանդիպումից հետո Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում նա Ռուսաստանի իշխանություններին կոչ կանի կատարել հետաքննություն անցկացնել այդ հանցագործության վերաբերյալ, փոխանցում է DW-ն: «Միեւնույն ժամանակ, հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի որոշ հեռահար միջոցառումների մասին (կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ), ներկայումս փոքր է, եւ` հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ թունավորման հավանական մեղավորներից եւ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել», - նշում է dpa լրատվական գործակալությունը: Օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնին իրեն վատ էր զգացել ինքնաթիռում: Օդաչուներն արտակարգ վայրէջք էին կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր: Օգոստոսի 22-ին, իր հարազատների պնդմամբ եւ գերմանական իշխանությունների համաձայնությամբ, Նավալնին տեղափոխվել էր Բեռլինի «Շարիտե» կլինիկա` բուժման նպատակով: Նավալնին արդեն 16 օր բժշկական կոմայի մեջ է: Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, իսկ ավելի ուշ նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն արեցին այն մասին, որ ռուս քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ նյութով:
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02