ARM | RUS |

Հայկական թեստերի արտադրության վրա բյուջեից 500 հազար դոլար է ծախսվել, սակայն դրանք դեռ չեն օգտագործվում․ hraparak.am

04.09.20 | 14:52

Ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր օրոք արձանագրված հերթական «աննախադեպության» մասին՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու, որն իրականացվելու էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում․գրում է hraparak.am-ը։ Հրապարակվեց տեղեկություն, որ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրում՝ թեստերի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու նպատակով, ու, ինչպես հիշում ենք՝ Ֆեյսբուքում ուռա՜ա, շնորհավորանքնե՜ր, աչքալուսանք։ Ինստիտուտի տնօրենն էլ մեզ հետ հարցազրույցում համեստորեն նշել էր, որ շնորհավորանքներն ավելի հաճույքով կընդունի, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա։ Այս «ուռա-հայրենասիրության» բարձր ֆոնին գրեթե խլացել էին առանձին մասնագետների՝ բժիշկ-գենետիկների հոռետեսական զգուշացումները, թե Հայաստանում թեստ արտադրելն այդքան հեշտ չէ։ Հետո՝ երկարատեւ սպասումներ․ թեստերն էին մշակում, հետո՝ էլի սպասումներ, որ ԱՆ ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ՊՈԱԿ-ը կփորձարկի ինստիտուտի մշակած թեստերը, եւ դրական եզրակացության դեպքում առաջիկայում կսկսվի հայաստանյան թեստերի մասսայական արտադրությունը, ու ողջ հասարակությունը հնարավորություն կունենա թեստավորվել, ժամանակին ախտորոշվել, ժամանակին բուժվել։ Այս ընթացքում կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը դժոխքի վերածեց, հետո սկսեց բնական ճանապարհով մարել, այնուհետ համեմատաբար կայուն իրավիճակում հայտնվեցինք։

Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերվում են տեղական արտադրության թեստերով։ Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ առայսօր տեղական արտադրության թեստերը չեն օգտագործվել։ Իսկ պատճառն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է, այսպես կոչված, պրեթեստ անի, այսինքն՝ սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են եւ համապատասխանում են ԱՀԿ չափորոշիչներին։ Ըստ մեր տեղեկության՝ Հայաստանն այդ պրեթեստն ԱՀԿ-ից չի ստացել, այդ պատճառով հայկական թեստերը եթե անգամ արտադրվում են, ապա չեն օգտագործվում։ Սակայն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շատ հաստատակամ պնդեց, որ նման բան չկա՝ թեստերն արտադրվում են։ Զարմացած՝ հարցրինք․ ԱՀԿ եզրակացությունը դրակա՞ն է եղել։ Պատասխանը նույնքան հաստատակամ էր՝ «այո»։ Լավ, թերություննե՞ր էլ չեն նշել։ Պատասխան․ «Ոչ, թեստավորման 4 հնարավոր մեթոդներից 3-ի հետ կապված՝ նորմալ երաշխավորում կա, մանրամասները կարող եք ԱՀԿ-ից ճշտել»։ Այնուամենայնիվ, մեր ստացած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում, եւ հաջորդ օրը կրկին զանգահարեցինք Արսեն Առաքելյանին ու հայտնաբերեցինք, մեղմ ասած, մի շարք անհամապատասխանություններ նրա վերջին ու նախորդ օրվա ասածների միջեւ։

- Որքա՞ն է հայկական մեկ թեստի ինքնարժեքը։ - 2,5 դոլար։

- Թեստերի արտադրության համար նախատեսված 500 հազար դոլարն ամբողջությամբ իրացվե՞լ է։

- Ոչ, մենք նշել ենք, որ օգտագործվել է նյութերի գնման համար 250 հազար դոլար։

- Իսկ մյուս մա՞սը։

- Մյուս մասից մենք տեղյակ չենք։ Մյուս մասի մասին կարող եք հարցնել պարետատնից, նախարարությունից։

- Մեր հայկական թեստերն օգտագործվո՞ւմ են։

- Հայկական թեստերը․․․ մենք 47 հազար թեստ պատրաստել ենք, հանձնել ենք Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին։ Օգտագործում են, թե ոչ՝ ճշտեք իրենցից, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։

- Բայց ամեն օր շարունակո՞ւմ եք արտադրել։

- Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք։

- Ինչո՞ւ, դեպքերը քչացել են, ա՞յդ պատճառով։

- Չէ, պարզապես, երբ անհրաժեշտ քանակը պետք լինի, նույնկերպ կվերսկսենք։

ՀԳ․ Անսալով Արսեն Առաքելյանի խորհրդին՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանին հարցրինք՝ օգտագործվե՞լ է այդ 47 հազար թեստը։ Նա առաջարկեց այդ հարցով դիմել ԱՆ։ ԱՆ խոսնակն այս հարցին ի պատասխան՝ ասաց․ «Մենք փորձաքննությունը կատարել ենք, եւ թեստերը լիարժեք համապատասխանում են ստանդարտներին: Առաջիկայում օգտագործման գործընթացը կսկսվի, եւ լրացուցիչ կտեղեկացնենք»։ Փաստ է, որ առայսօր այդ թեստերը չեն օգտագործվել։ 500 հազար դոլար կառավարությունը քամուն է տվել։ Եվ եթե անգամ արտադրվել են այդ թեստերը, դրանք չեն համապատասխանում չափորոշիչներին եւ կիրառման ենթակա չեն։ Ոչ միայն պետական միջոցներն են վատնվել, այլեւ հանրությանը փորձել են այս ամբողջ ընթացքում մոլորեցնել, թե Հայաստանում թեստեր են արտադրվում, եւ դրանով են թեստավորվում կորոնավիրուսով հիվանդները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե...

22:18

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

22:03

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար Ղումաշյան

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար...

21:09

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան...

19:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են...

17:55

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է...

16:46

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր...

16:26

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության...

16:09

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են...

15:23

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

15:09

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի...

14:44

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ....

14:28

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում...

14:14

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն...

13:55

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի...

13:37

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44