Չեխիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 700 մարդ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շաբաթ օրն այդ տվյալները հաղորդել է «Associated Press»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 798 մարդու մոտ հաստատվել է COVID-19, սա մեկ օրվա ընթացքում վարակվածների ռեկորդային բարձր թիվ է: Այս շաբաթ երկրում օրեցօր աճում է վարակվածների թիվը: Անցած կիրակի Չեխիայում հայտնաբերվել է ավելի քան 100 վարակակիր, ապա ավելի ու ավելի շատ, իսկ շաբաթվա վերջին երկու օրերին հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 600 դեպք: Երկրի իշխանությունները Պրահայում արդեն կիրառել են նոր սահմանափակող միջոցներ, այժմ քաղաքացիներից պահանջվում է դիմակներ կրել խանութներում և առևտրի կենտրոններում: Բարերը, ռեստորանները և գիշերային ակումբները փակ կլինեն կեսգիշերից մինչ առավոտյան 6-ը: Չեխիայում, համաճարակի տարածումից ի վեր, գրանցվել է COVID-19-ով վարակի ավելի քան 27,2 հազար դեպք, մահացել է 429 մարդ:
13:23
13:23
13:21
12:52
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02