Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւատրումների մասին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով նա ոսկե մեդալով է պարգեւատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին։ «Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշումներից մեկի մեջ։ Մյուս որոշմամբ քաղաքապետը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով է պարգևատրել Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին։ «Երևան քաղաքի ձևավորման և բարեկարգման ոլորտում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար՝ Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա: Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»,- ասված է որոշման մեջ։
13:23
13:23
13:21
12:52
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02