Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում սեպտեմբերի 7-ին տրվեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը։ Առաջին անգամ բացօթյա ձևաչափով ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Այս համերգն իր ուրույն տեղն ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում։ Փառատոնի բացմանը ներկա գտնվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Տավուշի բնակիչներին բանակի թիկունքը և մեր երկրի սահմանը ամուր պահելու համար։

«Օոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի և հարգանքի տուրք է մատուցել մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով, այսօրվա մեր այցն ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել։ Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը»,- ասաց վարչապետը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ՝ սոպրանո Նինա Մինասյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ծրագրում հնչեցին Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից սյուիտ, Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, օպերային հայտնի արիաներ և Պ.Ի. Չայկովսկու «Ռոկոկո թեմայով վարիացիաներ»-ը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար։

Արմինե Բրսոյան
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
11:14 13.08.26
10:41 12.08.26
17:52 12.08.26
11:35 13.08.26
13:38 13.08.26
13:52 13.08.26
15:04 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02