Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահայանը հաջորդ շաբաթ կգլխավորեն իրենց երկրների պատվիրակությունները Վաշինգտոնում հարաբերությունների երկկողմ կարգավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը: Համապատասխան հայտարարություններն արվել են նախօրեին ՝ սեպտեմբերի 8-ին, հրեական պետության կառավարության ղեկավարի ու ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հինդ ալ-Ուտեյբաի կողմից, գրում է eadaily.com կայքը:
«Հպարտ եմ, որ հաջորդ շաբաթ նախագահ Թրամփի հրավերով մեկնելու եմ Վաշինգտոն և մասնակցելու եմ Սպիտակ տանն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական արարողությանը», -գրել է Նեթանյահուն Twitter-ի իր էջում:
«Հաջորդ շաբաթ Նորին Մեծություն Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանը կգլխավորի ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյաների պատմական պատվիրակությունը Վաշինգտոնում, որը մասնակցելու է Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի կնքման արարողությանը: Սա նշանակալի իրադարձություն կլինի մեր երկու երկրների և տարածաշրջանի պատմության համար»,-ասված է Էմիրությունների արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02