Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորինս ուսումնասիրում է այլ երկրների փորձը, որոնք վերջերս անցկացրել են ընտրություններ համավարակի ֆոնին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Երկրի քաղաքացիները կընտրեն 150 պատգամավորի՝ 120-ին կուսակցական ընտրացուցակներով, ևս 30-ին՝ միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների օգտին ձայն տալու ճանապարհով: Կուսակցությունների անցողիկ ընտրաշեմը կկազմի 1%: Այս ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում գտնվող 3 501 931 Վրաստանի քաղաքացիներ: Jnews-ը գրում է, որ արդեն հայտնի է՝ պաշտպանիչ դիմակ չունեցող ընտրողներին կարգելվի մուտք գործել ընտրատեղամաս: Ընտրատեղամասերի մուտքի մոտ ջերմաչափման մասին դեռ չի խոսվում: ԿԸՀ-ն աշխատում է նաև յուրաքանչյուր ընտրողի՝ քվեաթերթիկը լրացնելու համար անհատական մեկանգամյա օգտագործման գրիչով ապահովել ու ուղղությամբ: Ինչպես նշել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, ընտրողները, ցանկության դեպքում, կարող են օգտագործել իրենց սեփական գրիչները, որոնք թույլատրվում է բերել իրենց հետ: Նման միջոցները ներդրվում են կորոնավիրուսի համավարակի ընթացքում քաղաքացիներին պաշտպանելու նպատակով: «Մենք շատ հարցեր դիտարկում ենք ընտրողների պաշտպանության տեսանկյունից: Ձեռքերի ախտահանիչ հեղուկները հասանելի կլինեն բոլոր ընտրատեղամասերում` ԱՄՆ դեսպանության և «USAID»-ի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն նախատեսում է անհատական մեկանգամյա օգտագործման գրիչներ առաջարկել բոլոր ընտրողներին», – հայտնել է ԿԸՀ-ի նախագահը: Ժվանիան նաև պարզաբանել է, որ ախտահանիչ միջոցները ոչ մի կերպ չեն ազդում այն պիտակավորման հեղուկի վրա, որը ընտրողների վրա կիրառվում է ընտրատեղամասի մուտքի մոտ՝ քվեարկության ընթացակարգից անմիջապես առաջ:
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02