«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, եւ քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»: Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է՝ իրենց տուգանքները վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, եւ դեռ է 98 364 քաղաքացի քաղաքացի պարտավոր է վճարել 10 հազար դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ: Նշենք, որ օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ տասը օրվա ընթացքում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեեւ վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն, միեւնույնն է, քաղաքացիները չեն շտապում եւ չեն ցանկանում վճարել տուգանքները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02