Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) աջակցությամբ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day)` իր հանձնառությունն ամրապնդելու եւ ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելումը խթանելու նպատակով, գրում է Calend.ru-ն: Կյանքի եւ աշխատանքի ժամանակակից ռիթմերը, ինչպես նաեւ, ըստ ամենայնի, շատ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են այն փաստին, որ ինչ-որ պահի մարդը որոշում է հանցագործություն կատարել` իր կյանքի դեմ ուղղված հանցագործություն: Վիճակագրության համաձայն` աշխարհում բռնի մահվան դեպքերի կեսը միջին հաշվով բաժին է ընկնում ինքնասպանություններին: Ինքնասպանությունը գլոբալ եւ ողբերգական խնդիր է համաշխարհային առողջության համար: Վիճակագրության համաձայն` աշխարհում նույնքան մարդ է մահանում ինքնասպանության արդյունքում, որքան պատերազմի եւ բռնի սպանությունների արդյունքում միասին վերցրած: Ըստ ԱՀԿ-ի տվյալների` ինքնասպանությունից մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ տարեկան մոտենում է միլիոնին: Զeարգացած երկրները առաջատար դիրք են զբաղեցնում ինքնասպանությունների դեպքերի տարածվածության մասով: Առաջին տեղում Արեւելյան Եվրոպայի երկրներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Լատինական Ամերիկայում եւ իսլամական երկրներում: Աֆրիկայի մասով վիճակագրություն գրեթե չկա: Ինքնասպանության հիմնական պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, պատժի առաջ վախը, հոգեկան հիվանդությունը, տնային վիշտը, կրքերը եւ ծանր հիվանդությունները: Մասնագետների կարծիքով` առանձին վերցված ոչ մի գործոն չի կարող լիովին բացատրել, թե ինչու է անձն ինքնասպան եղել. ինքնասպանության պահվածքը բարդ երեւույթ է, որը որոշվում է փոխազդեցության գործոնների` անձնական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, կենսաբանական եւ միջավայրային, մի ամբողջ համալիրով: Ուստի Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, հասարակությանը եւ իշխանություններին կոչ է անում այս օրը միջոցառումներ եւ ակցիաներ անցկացնել` մարդկանց կյանքերը փրկելու համար պատասխանատվության զգացումը ուժեղացնելու համար, որոնք կարող են այլեւս չլինել ինքնասպանության արդյունքում:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44