Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց թվերով ներկայացնել, թե ինչքանով է Հայաստանում սոցիալական իրավիճակը սրվել: Նրա համոզմամբ, հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալները առավելագույնս կարող են այդ մասին վկայել: «2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով»,- հայտարարեց վարչապետը և պնդեց, որ այն վկայում է Հայաստանում սոցիալական կոլապսի և ճգնաժամի բացակայության մասին: Վերջինս չբացառեց, որ սոցիալական խնդիրներ կան, որոնք եղել են նաև 2019 թվականին: Վարչապետը շեշտեց, որ այդ թվի վրա կարող է ազդել արտագնա աշխատանքի գնացողների ներկայությունը երկրում, որոնք ավելի շատ գնում են անում, բայց դրա փոխարեն բացակայում են զբոսաշրջիկները, որոնք զգալի գնումներ էին անում: Վարչապետը նկատեց, որ այդ ցուցանիշի վրա կարող են ազդել նաև փակված կինոթատրոնների և ուղևորափոխադրումների կրճատման հետևանքով վաճառքից ստացված կտրոնների բացակայությունը: Նման մեղմ արդյունքը, ըստ Փաշինյանի, կառավարության վարած քաղաքականության շնորհիվ է, ինչի արդյունքում հանրապետության տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել: Նիկոլ Փաշինյանը բերեց մեկ այլ դրական ցուցանիշ, ըստ որի, 2020 թվականի հուլիսին ՀՀ-ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 6 597 աշխատատեղով ավելի է, քան նախորդ տարի:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44