Աշխարհի 83 երկրներից գրեթե 400 ֆիլմ է ցուցադրվելու սեպտեմբերի 8-ին Տորոնտոյում բացվող 41-րդ միջազգային կինոփառատոնում: Այս տարի հանդիսատեսը կարող է դիտել 296 լիամետրաժ խաղարկային ֆիլմ և 101 կարճամետրաժ կինոնկար: Այս մասին TASS գործակալությանը հայտնել են կինոստուգատեսի կազմկոմիտեում:
Այս տարի կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Անտուան Ֆուկուայի «Հոյակապ յոթնյակ» վեստեռնի համաշխարհային պրեմիերայով: Ժապավենը արկածներ որոնողների մասին 1968 թվականի նշանավոր համանուն ֆիլմի ռեմեյքն է, որոնք որոշում են փոքր քաղաքի բնակիչներին պաշտպանել կողոպտիչների ավազակախմբից: Նոր կինոժապավենում գլխավոր դերերը խաղում են Դենզել Վաշինգտոնը, Քրիս Փրեթը և Իթան Հոուքը:
Տորոնտոյում սպասվում է 17 գալա-պրեմիերա: Դրանց թվում է նշանավոր ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին, որը ներկայում գտնվում է Ռուսաստանում, ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքս» կատակերգական դրաման, որը պատմում է իրենց իրավունքների համար պայքարող միգրանտների մասին, և այլն։
Կինոստուգատեսի փակման համար ընտրվել է ռեժիսոր Քելի Ֆրեմոնի «Գրեթե տասնյոթ» կինոնկարը՝ գլխավոր դերերում՝ Հեյլի Սթայնֆելդի և Վուդի Հարելսոնի մասնակցությամբ: Այն պատմում է Նադին անունով աղջկա մասին, որն ապրում է անցումային տարիքի բոլոր սովորական խնդիրները:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին կհասնի այն ժապավենին, որը կհաղթի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով: Տորոնտոյի կինոփառատոնը կավարտվի սեպտեմբերի 18-ին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02