Թուրքիայի Քոջաելի նահանգում պատվիրել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանն ու մոռացել դրա մասին, գրում է թուրքական millihakimiyet.com կայքը:
Պարզվում է՝ Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում տարածքային ինքնակառավարման մարմիններից մեկը պատվիրել է Էրդողանի արձանը: 2 տոննա ծանրությամբ և 4 մետր բարձրությամբ արձանի վրա քանդակագործն աշխատել է 1 ամիս:
Մինչդեռ 2.5 ամիս առաջ ստացված պատվերի կատարումից հետո ոչ ոք չի հետաքրքրվել արձանի ճակատագրով և չի եկել այն տանելու: Քանդակագործը որոշել է արձանը տեղադրել իր արհեստանոցի դիմաց և դրա վրա հրավիրել զբոսաշրջիկների ուշադրությունը:
Փողոցի անցորդները հաճախ լուսանկարվում են Էրդողանի արձանի մոտ և հետաքրքրվում քանդակագործից դրա նախապատմության մասին:
«2.5 ամիս առաջ ստացա այս պատվերը, անցա գործի: Մեկ ամիս շարունակ աշխատեցի այս արձանի վրա: Այդ ընթացքում մեր երկրում հեղաշրջման փորձ եղավ, ամեն ինչ խառնվեց, ինչի համար շատ տխուր ենք: Արձանն էլ մնաց ինձ մոտ, ես էլ ստիպված դրեցի այստեղ, եկող հարցնողները շատ են», - ասել է քանդակագործ Նուհ Աչընը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում երեք ամսով հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02