Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն հայտարարել է, որ արտասահմանցի իրավաբանների մի խումբ փաստաթղթեր է պատրաստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Հաագայի միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև նշել է, որ եվրոպական պատժամիջոցներն «ավելի քան բավարար կլինեն» միայն Լուկաշենկոյի և նրա շրջապատի նկատմամբ սահմանման դեպքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կարծում եմ՝ ավելի քան բավարար է, եթե Լուկաշենկոյի և նրա ընտանիքի նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանվեն»,-հայտարարել է Ցեպկալոն` պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ԵՄ պատժամիջոցային քաղաքականությունը:
Նրա խոսքով ՝ պատժամիջոցները պետք է առնչվեն նաև ֆինանսական հիմնադրամներին և առևտրային կազմակերպություններին, որոնք «գործարքներ են իրականացնում Լուկաշենկոյի կողմից»:
Ցեպկալոն հայտարարել է նաև, որ այժմ տեղի է ունենում վկայությունների հավաքագրում այն մարդկանցից, որոնք նախագահական ընտրություններից հետո առաջին օրերի ընթացքում տուժել են ուժայինների գործողություններից:
«Այդ փաստաթղթերն ու փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններում: Այս բոլոր փաստերը կներկայացվեն Հաագայի միջազգային դատարանում: Մենք արդեն արտասահմանցի իրավաբանների խումբ ունենք, որը պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-հայտարարել է գործիչը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44