Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցող կադրային զտումներն անցել են թույլատրելի սահմանն ու, ամենայն հավանականությամբ, նախագահի խորհրդականներից ինչ-որ մեկը սխալ խորհուրդներ է տալիս նրան: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
«Հասարակության կեսից ավելիին մեղադրել հեղաշրջման փորձին ներգրավված լինելու համար, ձերբակալել անգամ իշխող կուսակցության պատգամավորների ու մեղադրել անգամ այս ամենի հետ կապ չունեցող կոնկրետ խմբերի՝ այդքան էլ խելացի գործ չէ: Երևում է, որ մեր նախագահին կրկին խաբում են», - ասել է Դեմիրթաշը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում երեք ամսով հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02