«Առաջարկվում է «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման օբյեկտների ցանկից»,- այսօր խորհրդարանում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. օրենքում» փոփոխություն կարատրելու մասին օրենքի նախագիծը։ Նա տեղեկացրեց, որ ներկայումս հանրապետությունում ներդրվում է միասնական երթուղային ցանց. համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։ «Կանոնավոր ուղևորափոխադրումների կարևորագույն բաղկացուցիչ է ավտոկայարանային ծառայության մատուցումը, որը ՀՀ-ում իրականացվում է «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից։ Ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է չորս՝ Երևանի կենտրոնական և հյուսիսային, Գյումրու և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս համայնքներում առկա 24 ավտոկայանների և 17 երթակարգավորական կետերի միջոցով։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել նաև ավտոկայանային ծառայությունների որակը»,- ներկայացրեց փոխնախարարը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է կառավարելու այդ պետական ավտոկայանը, և մի՞շտ է արդյոք այն աշխատել մինուսով։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արմեն Սիմոնյանը նշեց, որ որպես տարբերակ, առաջարկվել է ավտոկայանը հավատարմային կառավարման տալ, բայց անհասկանալի պայմաններում որոշվել է այն մասնավորեցման տալ. «Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք թողնել «Հայ ավտոկայարանը» այն վիճակում, որում այժմ է, և մշակել ռազմավարություն, թե որ ուղղությամբ ենք շարժվելու։ Եվ, ըստ այդմ, այն մրցույթի ենք դնելու։ Այն տեղափոխվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բալանս։ Վերջին երեք տարիներից միայն 2018 թվականին է ՓԲԸ-ն շահույթ գեներացրել, ինչն էլ պայմանավորված է եղել գույքի օտարմամբ»։
Աղբյուր` Panorama.am
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44