«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ... «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչեւ դիմակի պարտադրանքը երեխաներին:
Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:
Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետեւանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:
«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետներից մեկը նշում էր. «Սա ցույց է տալիս, որ համակարգված մոտեցում չկա, ընդհանուր դրույթների առկայության պարագայում ամեն ինչ թողել ենք դպրոցների վրա, ինչի արդյունքում մի կողմից՝ «տեսնող չկա, խնդիր չկա» մոտեցումն է, մյուս կողմից՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալու ձգտումը:
Ընդհանրապես, երեխաներին վերաբերող ցանկացած հարցում անհրաժեշտ է ունենալ համակարգային, մտածված, հավասարակշռված մոտեցում, որովհետեւ ցանկացած վրիպում հետագայում կարող է ծանր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության եւ որպես անհատ կազմավորման վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58