«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02