ARM | RUS |

Դիմակ չկրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ. ՄԻՊ

17.09.20 | 21:33

Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը:

1. Ակնհայտ է, որ առհասարակ, որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ այդ վարակի տարածման դեմ պայքարն է: Հենց այդ հիմնարար նպատակին էլ պետք ուղղված լինի պետության ցանկացած այն մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, որն այս հարցերում ունի օրենքով սահմանված գործառույթներ: 2. Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու, նրան վարչական տուգանքի ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ է ստանում: 3. Բերման ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում, խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում և այլն: 4. Արձանագրվում են քաղաքացուն մոտեցած ոստիկանի օրենքից չբխող պահվածքի, քաղաքացու հետ շփման հարցում անորոշության և նրան անընդունելի ձևով բերման ենթարկելու, այդ ընթացքում անհամաչափ ուժ գործադրելու դեպքեր: Անընդունելի են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացին ունի դիմակ, սակայն ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ու, առհասարակ, ինքնին անձը հաստատող փաստաթուղթ չունենալը պատասխանատվության ենթարկելու կամ քաղաքացու նկատմամբ իրավական ներգործության ինքնավար հիմք լինել չի կարող և վերջ: 5. Առանց այն էլ բերման ենթարկելու համակարգում առկա համակարգային խնդիրների պայմաններում արտակարգ դրությունից սկսած ձևավորված այս նոր պրակտիկան ավելի Է խորացնում առկա խնդիրները: Այս ամենն իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում: 6. Ակնհայտ է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է: Իրականում, այդ գործողությունների նպատակը պետք է լինի նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն աջակցելը, երկրում համերաշխության մթնոլորտ ապահովելուն նպաստելը. սա է այն ղեկավար սկզբունքը, որով պետք է ղեկավարվել: 7. Մյուս կողմից, ակնհայտ է, որ ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների «իրավական զոհը»: Այս ոլորտի օրենսդրությունն այդպես էլ չունեցավ կոնկրետության անհրաժեշտ աստիճան, չստացավ բավարար կանխատեսելիություն թե՛ քաղաքացու, թե՛ Ոստիկանության ծառայողի համար: Ոստիկանության ծառայողների համար պետք է առկա լինեն մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր, որոնք նախատեսված կլինեն հենց նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում նրանց աշխատանքի համար: 8. Բերման ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իր գործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելով: 9. Յուրաքանչյուր ոստիկան պետք է հստակ գիտակցի, որ բերման ենթարկելն ազատությունից զրկել է և հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, որ պարտավոր է երաշխավորել այն մարդու իրավունքները, ում ինքը մոտեցել է կամ ում նկատմամբ պատրաստվում է ներգործուության միջոց կիրառել (բերման կամ տուգանքի ենթարկել և այլն): Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե Ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք: 10. Ոստիկանը յուրաքանչյուր պահանջվող դեպքում քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու հետևանքները: Ոստիկանը պետք է նաև պատշաճ տիրապետի այն իրավախախտման հատկանիշներին, որի համար անձի նկատմամբ կիրառում է ներգործության միջոց: Ոստիկանները պետք է անցնեն նվազագույն պահանջները բավարարող դասընթացներ, որպեսզի կարողանան քաղաքացուն բացատրել դիմակ չկրելու թե՛ իրավական, թե՛ առողջապահական հետևանքները, իսկ անահրժեշտության դեպքում ցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն: 11. Վերջապես, յուրաքանչյուր անգամ ոստիկանների գործողությունների առնչությամբ նշանակվող ծառայողական քննություններն առանց նկարագրված համակարգային խնդիրները լուծելու իրական արդյունք տալ չեն կարող: Նման պայմաններում այդ ծառայողական քննությունները պարզապես ձեռք են բերում դրվագային ու այն էլ ոչ արդյունավետ նշանակություն կոնկրետ միջադեպերով արձանագրվող խնդիրները լուծելու տեսանկյունից և պատրանքային են դառնում տարիներով կուտակված համակարգային խնդիրները լուծելու տեսանկյունից: 12. Այս բոլոր դիտարկումներս հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Ոստիկանության բաժիններ մեր այցերի, ինչպես նաև դիտարկումների արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված վարույթներով իրականացվում են կոնկրետ գործողություններ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 13. Հատուկ արձանագրում եմ, որ այս գրառումը չի առնչվում այն հարցին, թե դիմակն ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Այս գրառումը նպատակ չունի նաև գնահատելու դիմակ կրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փակ կամ բաց տարածքներում»:


Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե...

22:18

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

22:03

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար Ղումաշյան

«Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ». Գոհար...

21:09

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան...

19:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են...

17:55

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է...

16:46

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր...

16:26

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության...

16:09

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են...

15:23

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

15:09

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի...

14:44

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ....

14:28

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում...

14:14

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն...

13:55

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի...

13:37

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44