Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարա է հրավիրել երկրի 81 նահանգապետերին, որոնց հետ զրուցել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում տիրող իրավիճակի ու այդ ընթացքում կառավարության թույլ տված սխալների մասին: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» թերթը։
Յըլդըրըմն անկեղծացել է, որ Թուրքիայի ժողովուրդը գտնվում է բարոյահոգեբանական ծանր վիճակում և որ իրենք, գտնվելով Անկարայում, միշտ չէ, որ կարողանում են հետևողական լինել այլ նահանգներում առկա խնդիրների հարցում: Նա շեշտել է, որ Անկարայի և երկրի արևելյան նահանգների միջև կապը դեռևս թույլ է:
«Մենք այստեղից գրում- գծում ենք, կարծում ենք, թե ամեն ինչ հարթ է, բայց իրականում այդպես չէ, գիտեմ: Խնդրում եմ, միշտ կապի մեջ եղեք մեզ հետ: Թույլ մի տվեք, որ մեր նահանգներում, շրջաններում, քաղաքներում ու գյուղերում մարդկանց միակ քննարկման թեման լինի ահաբեկչությունը: Ժողովուրդը բարոյահոգեբանական ծանր վիճակում է»,- խոստովանել է Յըլդըրըմը:
Անդրադառնալով հուլիսի 15-ի հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ ծավալվող գործողություններին՝ Յըլդըրըմը նշել է, որ իրենք կարող են այդ հարցում սխալներ թույլ տված լինել, սակայն պետք է փորձեն ուղղել դրանք:
«Գիտենք, որ սխալներ ենք թույլ տվել: Նման բաներ պատահում են: Այս հարցով կազմավորելու ենք ճգնաժամային կենտրոն: Ամենը դնելու ենք սեղանին, հաշիվ անենք, ուղղենք: Բայց իմացեք, որ ավելի լավ է սխալներ անեք, քան դավաճանեք»,- ասել է Յըլդըրըմը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02