Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անհաջող տրանսֆերը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ «Ես կարիք չունեմ ինչ-որ բան բացատրելու: Լեոն ամեն ինչ բավականին լավ բացատրեց, ենթադրում եմ, որ ավելացնելու բան չունեմ: Նա ֆուտբոլիստ է՝ ստեղծված «Բարսելոնայի» համար, այն ակումբի, որը ես սիրում եմ», - ասել է Գվարդիոլան: Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնայի» նոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել էր հարձակվողի՝ ակումբից հեռանալու փորձը: Կումանն ասել էր, որ իրավիճակին իր վրա գրեթե չի ազդել՝ շեշտելով, որ հիմնական բախումը տեղի է ունեցել Մեսսիի ու ակումբի ղեկավարության միջև։ Սեպտեմբերի 4-ին հարձակվողը հայտարարել է, որ կմնա «Բարսելոնա»-ում: Նրա խոսքով, ինքը ակումբում երջանիկ չէր և ցանկանում էր հեռանալ, սակայն պայմանագրով նախատեսված իրավական վեճերի պատճառով ստիպված է մնալ թիմում: Մեսսիի հիմնական հավակնորդը համարվում էր «Մանչեսթեր Սիթին»: Մեսսին կատալոնական ակումբում է խաղում 2003 թվականից: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: Բացի այդ, արգենտինացին ունի վեց ոսկե գնդակ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02