Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունից հաստատում են, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող գազային ընկերություններից մեկում` Մկոյանների ընկերությում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Խարդախություն, այսինքն՝ խաբեությամբ ապօրինի յուրացման նպատակով ուրիշի ունեցվածքի տիրապետում» և «խոշոր չափով հարկերից դիտավորյալ խուսափում»:
Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է քաղաքացիների դիմումի հիման վրա: Գերատեսչությունը բացառում է, որ գործը որևէ կերպ կապված է Մկոյանի քաղաքական գործունեության հետ: Այս մասին գորւմ է Jnews կայքը։
«Տարածված հայտարարության հետ կապված, որտեղ ընթացիկ հետաքննությունը դիտարկվում է քաղաքական ենթատեքստով, իբր հետաքննության մեկնարկը կապված է ընտրությունների հետ, դա չի համապատասխանում ճշմարտությանը: Եվս մեկ անգամ նշում ենք, որ գործի հետքննությունը սկսվել է քաղաքացիների կոլեկտիվ դիմումի հիման վրա», – ասված է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է իրականացված խուզարկությանը, Քննչական ծառայության փոխանցմամբ, դատարանի որոշման հիման վրա առգրավվել են փաստացի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նշվում է նաև, որ գերատեսչությունը չի ձեռնարկել որևէ հարկադրանքի ընթացակարգային միջոցառումներ, որոնք կարող էին խանգարել ընկերությանը շարունակել իր գործունեությունը և բնակչությանը գազով ապահովել:
«Նշված քննչական միջոցառումների ավարտից հետո ընկերության ղեկավարներից մեկը արձանագրություն է ստորագրել առ այն, որ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտ չի հանդիսանա ընկերության գործունեության համար», – ասված է հայտարարության մեջ:
Հենզել Մկոյանը սկսել է քաղաքականությամբ զբաղվել 90-ականների վերջերից: Երկար ժամանակ նա ներկայացնում էր «Միասնական ազգային շարժումը» և կուսակցության մեծամասնական պատգամավորն էր յոթերորդ և ութերորդ գումարմաբ խորհրդարանում: 2012-ին՝ իշխանափոխությունից հետո, Մկոյանը անդամակցվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: 2016 թ.-ին նա հաղթել է Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում՝ առաջադրվելով «Վրացական երազանքի» կողմից:
Պատգամավոր Հենզել Մկոյանը պնդում է, որ սեպտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները եղբոր աշխատասենյակից մեծ քանակությամբ փաստաթղթեր են տարել: Նրա խոսքով, դրան զուգահեռ իր կողմնակիցների ու հարազատների հասցեին սկսել են սպառնալիքներ ներկայացնել:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44