Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2019թ. արձանագրվել է 27 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4: Վիճակագրական կոմիտեի հրապարկած տվյալների համաձայն, դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 17-ը գրանցվել է Սյունիքի մարզում, որից տուժել է 17 մարդ, 2-ը՝ կին: Դեպքերից 4-ը գրանցվել է Երևանում, 2-ը՝ Արմավիրում, մեկական դեպք էլ՝ Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում։ Ըստ վիճակագրության, նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 3 մարդ, մեկը՝ Երևանում, 1-ը՝ Արագածոտնում, 1-ն էլ՝ Լոռիում։ Արտադրական դժբախտ պատահարների մեծ մասը՝ 66%-ը (18 հատ) գրանցվել է հանքագործական արդյունաբերություններում և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման հետևանքով: Մշակող արդյունաբերությունում գրանցվել է 5 դեպք, իսկ էլեկտրականության, գազի, գոլորշու հետևանքով գրանցվել է 4 դժբախտ պատահար։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2019թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 1 851: 2019թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 70.8 մլն. դրամ: Աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ծախսված գումարը կազմել է 1 507.1 մլն. դրամ:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02